Ավագ Դպրոց
Ստորև ներկայացրել ենք դիմումի բոլոր հարցերը, որպեսզի Դուք նախապես իմանաք՝ ինչ է սպասվում առցանց դիմումը լրացնելիս։
Դիմում ներկայացնելու հնարավորություն ունեն տվյալ ուսումնական տարվա հիմնական դպրոցի ավարտող՝ 9-րդ դասարանի սովորողները, ինչպես նաև արտասահմանից դիմող թեկնածուները։
Դիմել
01
Բաց դռների օր
Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել բաց դռների միջոցառմանը, որը համարվում է գործընթացին միանալու առաջին քայլը (պարտադիր մասնակցության փուլ):
02
Անվճար խորհրդատվական հանդիպում-դասեր
Գրանցվի՛ր և մասնակցի՛ր անվճար խորհրդատվական հանդիպումներին ու փորձնական դասերին, որոնք կօգնեն քեզ արդյունավետ պատրաստվել ընդունելության քննություններին։
03
Անգլերեն լեզվի ստուգաթեստ
Մասնակցիր անգլերենի ստուգման թեստին և ապահովիր սահմանված նվազագույն շեմը։ Անգլերենի իմացությունը պարտադիր պայման է․ դպրոց ընդունվելու համար բոլոր աշակերտները պետք է ունենան առնվազն A2 մակարդակի գիտելիքներ։
04
Ընդունելության հայտադիմում
Լրացրո՛ւ ընդունելության դիմումը, այն տպի՛ր և ստորագրի՛ր, ապա մյուս անհրաժեշտ փաստաթղթերի հետ միասին ներկայացրո՛ւ «Eureka» դպրոց։
05
Քննություններ
Հաջողությամբ անցի՛ր ընդունելության հիմնական փուլը՝ հանձնելով ընդունելության երեք քննությունները։
06
Հարցազրույց
Քննությունները հաջողությամբ հանձնելու դեպքում կընդգրկվես ընդունելության հաջորդ կարևոր փուլում՝ հարցազրույցում, որտեղ քեզ սպասում է հետաքրքիր ու բովանդակալից զրույց ընդունող հանձնաժողովի անդամների հետ։