Միջին Դպրոց
«Eureka» հիմնական դպրոցում թափուր տեղերի առաջացման դեպքում տնօրինության որոշմամբ կարող է կազմակերպվել մրցութային ընդունելություն։
Ընդունելության կարգ
Թափուր տեղերի համալրման նպատակով ընդունելությունը սովորաբար կազմակերպվում է ուսումնական տարվա յուրաքանչյուր քառորդի ավարտին։ Եթե հետաքրքրված եք այս ձևաչափով ընդունելությամբ, խնդրում ենք լրացնել անհրաժեշտ տվյալները․ դրանց հիման վրա մենք ձեզ կտեղեկացնենք առաջիկա ընդունելությունների կազմակերպման մասին։ Մոտակա ընդունելության վերաբերյալ դպրոցը կուղարկի տեղեկություն էլեկտրոնային փոստով՝ ներկայացնելով նաև ընդունելության բոլոր մանրամասները։
Բաց դռների օրեր
Դպրոցը ծնողների և դիմորդների համար կազմակերպում է բաց դռների օր, որի ընթացքում դպրոցի թիմը ներկայացնում է կրթական միջավայրը և պատասխանում բոլոր հետաքրքրող հարցերին։ Նույն օրը հյուրերի համար անցկացվում է նաև ծանոթական շրջայց դպրոցում։ Բաց դռների օրվան մասնակցությունը դիմորդների ծնողների համար պարտադիր է։
Եթե դիմումի ներկայացման պահին պարզվում է, որ ծնողները չեն մասնակցել բաց դռների միջոցառմանը, ապա ընդունելության քննություններից առաջ կազմակերպվում է լրացուցիչ բաց դռների օր։ Այնուամենայնիվ, այն դիմորդները, որոնց ծնողները չեն մասնակցել բաց դռների օրերին, չեն կարող մասնակցել ընդունելության գործընթացին։
Դիմումների լրացում և փաստաթղթերի ներկայացում
Դիմորդների ծնողները լրացնում և ուղարկում են հիմնական դպրոցի ընդունելության դիմումի ձևը: Էլեկտրոնային դիմումը լրացնելը պարտադիր է ընդունելության գործընթացին մասնակցելու համար։ Տպագիր դիմումը՝ ներքոնշյալ փաստաթղթերով, անհրաժեշտ կլինի ներկայացնել դպրոցի կողմից սահմանված ժամկետներում:
Հիմնական դպրոցում թափուր տեղերի համալրման շրջանակներում դիմում-հայտերի ընդունման և ընդունելության գործընթացին մասնակցելու համար սահմանված է վճար՝ 12 000 ՀՀ դրամ, որը վերադարձման ենթակա չէ։ Այն դիմորդների համար, ովքեր ընդունելության պահին ունեն «Էվրիկա» դպրոցում սովորող քույր-եղբայր, սահմանված է 6 000 ՀՀ դրամ վճար։
Քննություններ
| 5-ից 7-րդ դասարան | 8-րդ դասարան | 9-րդ դասարան* |
|---|---|---|
| Մայրենի | Հայոց լեզու | Հայոց լեզու |
| Մաթեմատիկա | Հանրահաշիվ և երկրաչափություն | Հանրահաշիվ և երկրաչափություն |
| Անգլերեն | Անգլերեն | Անգլերեն |
| Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն) | Բնագիտական 2 առարկա՝ դիմորդի ընտրությամբ (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն) | |
| Հայոց պատմություն |
Հարցազրույցի փուլ
Ընդունելության քննություներից բացի` բոլոր դիմորդները և ծնողներն անցնում են հարցազրույցի փուլով:
Դպրոց ընդունված երեխաների ցանկը հաստատվում է ԸՀ-ի որոշմամբ` ընդունելության քննությունների և դիմորդների ու ծնողների հետ զրույցի արդյունքների հիման վրա: Ընդունող հանձնաժողովի որոշումը վերջնական է, չի մեկնաբանվում և չի բողոքարկվում: