ԷՎՐԻԿԱ ԴՊՐՈՑ

«Էվրիկա» դպրոցը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով ստեղծել ազգային արժեքների վրա հիմնված, ժամանակակից միջազգային չափանիշներին համապատասխան կրթական հաստատություն։

Դպրոցի գործունեության հիմքում դրված է սովորողների արժեքահեն կրթությունը և դաստիարակությունը, ինչպես նաև հայրենասիրական, պատասխանատու և ակտիվ քաղաքացիների ձևավորումը։

Գործընկերություններ և համագործակցություն

«Էվրիկա» դպրոցը մշտապես համագործակցում է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային կրթական կառույցների հետ՝ նպաստելով կրթական փորձի փոխանակմանն ու որակի բարձրացմանը։

Դպրոցի աշակերտները պարբերաբար մասնակցում են հանրապետական և միջազգային մրցույթների, միջոցառումների ու փառատոնների, արձանագրելով կարևոր ձեռքբերումներ։

Լեզուների ուսուցում

Դպրոցում մշակվել և իրականացվում է օտար լեզուների խորացված ուսուցման հատուկ ծրագիր․
1-ին դասարանից՝ մայրենի լեզվի հետ միասին դասավանդվում են անգլերեն և ռուսերեն, 5-րդ դասարանից՝ նաև գերմաներեն կամ ֆրանսերեն։

 

Լեզուների ուսուցմանը զուգահեռ աշակերտները ծանոթանում են նաև տվյալ ժողովուրդների պատմությանը, մշակույթին և ավանդույթներին։Ստացված լեզվական գիտելիքներն ու հմտությունները հնարավորություն են տալիս մասնակցելու միջազգային կրթական ծրագրերի՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։

Բնագիտական ուղղություն

Միջին դպրոցում հատուկ ուշադրություն է դարձվում բնագիտական առարկաների խորացված ուսուցմանը։

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի հետ կնքված համագործակցության շրջանակում ստեղծվել է հատուկ ծրագիր, որը հնարավորություն է տալիս 4-րդ դասարանից ուսումնասիրել՝

  • «Ես և շրջակա աշխարհը»,
  • «Բնագիտություն»,
  • Կենսաբանություն, Քիմիա և Ֆիզիկա՝ ոչ միայն դասարանային, այլև լաբորատոր պայմաններում։

Էքսկուրսիաներ և արտադասարանական գործունեություն: Կրթական ծրագրի կարևոր բաղադրիչ են նաև թեմատիկ դաս-էքսկուրսիաները․

  • այցելություններ թանգարաններ, պատկերասրահներ, գրադարաններ,
  • ճանաչողական ուղևորություններ Հայաստանի տարբեր քաղաքներ և պատմամշակութային վայրեր,
  • բացօթյա դասեր, բնության գրկում կազմակերպվող ցուցահանդեսներ և միջոցառումներ։

Տեղեկատվական տեխնոլոգիաներ և ռոբոտաշինություն

Դպրոցում գործում է «Արմաթ» լաբորատորիա, որտեղ աշակերտները ուսումնասիրում են տեղեկատվական տեխնոլոգիաներ և ռոբոտաշինություն, զարգացնելով տեխնիկական մտածողությունը և ստեղծագործական հմտությունները։

Ֆիզիկական դաստիարակություն

Ֆիզիկական կրթությունը իրականացվում է հատուկ ծրագրով, որը ներառում է՝

  • լող
  • պար
  • ֆուտբոլ

Այս գործունեությունները նպաստում են սովորողների առողջ, հավասարակշռված և ակտիվ կենսակերպի ձևավորմանը։

Ինչպե՞ս միանալ մեզ

Ձևանմուշը լրացնելու համար պահանջվում է ընդամենը 10 րոպե:

Դիմումը ներկայացնելուց հետո ընդունող հանձնաժողովի ներկայացուցիչը կկապվի ձեզ հետ և կօգնի ձեզ ավարտել գործընթացը։

Once you’ve completed your application and connected with an admissions representative, you’re ready to create your schedule.

FORM

Պատրա՞ստ եք հաջորդ քայլը կատարել ձեր ապագա կարիերայի ուղղությամբ։