Մեր Առաքելությունը

«Էվրիկա» դպրոցի առաքելությունն է ձեւավորել ուսյալ, առաքինի, հայրենիքին նվիրված եւ պատասխանատու սերունդ, որն իր ներուժով կնպաստի պետության զարգացմանն եւ հասարակության բարեկեցությանը:

Կրթությունը ինդուստրիալ ժամանակշրջանում և ինդուստրիալ պետություններում կառուցված էր այլ գաղափարների շուրջ: Անհրաժեշ էր ապահովել
արտադրությունը որակյալ աշխատուժով, որի համար անհրաժեշտ էին մասնագիտական որոշակի հմտություններ: Ամբողջ հանրակրթական համակարգը
կառուցված էր հենց սրա շուրջ: Արդի ժամանակները, որ Կ․ Շվաբը 4-րդ արդյունաբերական հեղաշրջում է համարում (2016թ․), նոր մոտեցումներ է պահանջում
կրթության բնագավառում: Սակայն հանրակրթությունն ըստ էության սկզբունքային փոփոխությունների չի ենթարկվել: Ջ․ Դյուիին վերագրվող մի միտք կա․ «Եթե մենք կրթենք մեր ուսանողներին այնպես, ինչպես երեկ, մենք կգողանանք նրանց վաղվա օրը», սակայն այդ մտքի արտահայտումից մեկ դար անց էլ մենք շարունակում ենք նույն ոգով կազմակերպել հանրակրթությունը՝ հաշվի չառնելով, որ այսօր իսկ գործ ունենք
նոր իրականության հետ, իսկ վաղը պետք է ապրենք լրիվ այլ իրականության պայմաններում: Մեր դպրոցն իր վրա վերցրել է առաքելություն, հենց ապագայի համարանհրաժեշտ անհատներ կրթելու:

«Անհատ» (individe) բառի իմաստը հենց ամբողջականությունն է՝ անհատելությունը, անբաժանելիությունը: Կրթությունը միայն ռեդուկցիոնիստական
մեթոդներով և կարողունակությունների վրա հենված չափորոշիչներով հանգեցնում է նրան, որ աշակերտը 12 տարիների ընթացքում դառնում է առանձին վերցված կարողունակությունների կրող, առանց դրանք իրար հետ կապելու, ամբողջականության և ներդաշնակության բերելու: Այսպիսով, փոխանակ անհատ
կրթելու, մենք կերտում ենք առանձին ֆունկցիաների հավաքածու, իսկ 21-րդ դարի տեխնոլոգիական իրականությունը ցույց է տալիս, որ լավ մտածված մեքենան շատ գործողություններ սկսել է կատարել անհամեմատ ավելի լավ, քան մարդը: Հետևապես մեր նպատակը իրարից անջատ կարողունակությունների համախումբ կրող հումանոիդի վարժեցումը չէ, այլ հենց անհատի կրթությունը:
Մենք հավատում ենք, որ մարդը, անհատը 6 անքակտելի ոլորտների ամբողջականության մեջ է դառնում անհատ, այդ ոլորտներն են՝ անձնային
հատկանիշները, ինտելեկտը, սոցիալականությունը, բարոյականությունը, հոգևորն ու մշակութայինը: Նշվածը ոչ թե սոսկ ֆորմալ տրամաբանության բաժանում է, քանի որ կան արժեքներ և ունակություններ, որ սրանցից մի քանիսի հատման տիրույթում են ընկած, և կրթությունը կա՛մ կերտում է այդ արժեքներն ամբողջականության մեջ, թույլ տալով որ իրացվի յուրաքանչյուր երեխայի բացահայտված կամ դեռ չգտնված պոտենցյալը՝ և Սոկրատի սահմանմամբ ստանձնի մանկաբարձի դերը օգնելով, որ նրանից ծնվի անհատ, կա՛մ ընդհանրապես դառնում է ոչ նպատակային և
միակողմանի՝ երեխայից վարժանքների արդյունքում հումանոիդ մեքենա ստանալով:
Մեր առաքելությունը ոչ միայն անհատի ձևավորումն է, որի նպատակը սեփական ցանկությունների ու իղձերի իրականացումն, այլ այնպիսի անհատների,
որոնք իրենց ներդրումը պիտի բերեն հայ ազգի և հայրենիքի ծաղկեցման և բարգավաճման գործում: Այլապես, ստացվում է այնպես, որ հայկական դպրոցների,
լինեն դրանք մասնավոր, թե պետական, շրջանավարտների մեծամասնության 4 երազանքը որևէ օտար երկրում սովորելն ու հանգրվանելն է դառնում: Գերազանց
գաղափար է, իհարկե, բարձրակարգ համալսարանական կամ հետհամալսարանական կրթություն ստանալը, սակայն արտերկրում կեցությունն ու գործունեությունը հիմնականում անվերադարձ կորուստ է նշանակում, ինչը քայքայում է սեփական երկրի՝ առանց այդ էլ մի լավ վիճակում չգտնող ժողովրդագրությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ հեռացողները այս սերնդի ինտելեկտուալ սերուցքի նշանակալի մասն են:

Տեսլական

Էվրիկա դպրոցի տեսլականը հինգ տարվա հեռանկարում ուղղված է կրթական կազմակերպության վերածմանը ամբողջական կրթության իրականացման կենդանի փորձարարական հարթակի։ Տեսլականը սահմանում է այն ռազմավարական

01.

6 հիմնական արժեքները չեն լինի սոսկ ինչ-որ փաստաթղթերում կամ դպրոցի
պատերին գրված բառեր, այլ կդառնան մեր դպրոցի ԴՆԹ-ն, որն ընկած կլինի
դպրոցի յուրաքանչյուր բջջի էության հիմքում:

02.

Դպրոցը կդառնա իր փիլիսոփայությունը կիսող, համախոհ ուսուցիչների,
ծնողների, երեխաների և բարերարների համար ձգողության կենտրոն, որոնք
ցանկություն կունենան դպրոցական համայնքի անբաժանելի մասը կազմելու:

03.

Դպրոցը կունենա առանձնացված տարածքով, սեփական, գեղագիտորեն
բարձրաճաշակ, ֆունկցիոնալ շենքային կառույց, որի ճարտարապետական
կառուցվածքը համապատասխանում է դպրոցում առկա աշխատանքային,
կրթական մշակույթին ու հայկական ավանդույթների ժառանգ հանդիսացող նոր
դպրության ոգուն: Շենքային պայմանները նախատեսված կլինեն 600
աշակերտի միաժամանակյա կրթություն կազմակերպելու համար և
կհամապատասխանեն հանրակրթական նշանակության շենքերի համար
նախատեսված շինարարական նորմերի նվազագույն պահանջներին (ՀՀՇՆ31-
03.01-2014):

04.

Ակադեմիական հաջողություններն ու առաջադիմության չափման միջինացված
գնահատականը 7.6 միավորից կբարձրացվի առնվազն 10 %-ով:

05.

Արժեքային 6 ուղղություններով կարձանագրվի նկատելի աճ, որը կչափվի
աշակերտների վարքով, նրանց կողմից գրված շարադրությունների մեջ տեղ
գտած իմաստային վերլուծություններով և խորքային հարցազրույցների
արդյունքներով:

06.

Թվային միջավայրում մեր դպրոցի դրական ճանաչելիությունը և թողած թվային
հետքը կմեծանա 300 %-ով